Կարծիք

12.05.2017 14:02


Օրվա կադր․ պատկերացրեք տուրիստի վիճակը

Օրվա կադր․ պատկերացրեք տուրիստի վիճակը
Սա բազմահազարամյա Հայաստանի 3-հազարամյա մայրաքաղաք Երևանի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ավտոկայանի «զուգարանն է»: Այս ավտոկայանը «կապում» է Երևանը Հայաստանի այլ շրջանների և այնտեղ գտնվող պատմամշակութային հուշարձանների հետ:
Ուրեմն, աշխարհում զբոսաշրջիկների մոտ 10-15 տոկոսն է օգտվում տուրիստական ընկերությունների ծառայություններից, իսկ մնացածը նախընտրում են ինքնուրույն գլուխ հանել: Հիմա պատկերացրեք այն տուրիստի վիճակը, որը եկել է Երևան և այստեղից հանրային տրանսպորտով ուզում է հասնել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ և մոտ 6 ժամ ենթադրող ճանապարհից առաջ ուզում է «բեռնաթափվել» և հայտնվում է այս «զուգարանում»:
Պատկերացրեցի՞ք, թե ինչպիսի գրառումներ և հորդորներ կգրի նա սոցիալական ցանցերում Հայաստանի մասին, և քանի պոտենցիալ զբոսաշրջիկ դրանից հետո կնախընտրի հետաձգել իր ծանոթությունը Հայաստանի հետ: Լավ, տուրիստները՝ դեռ ջհանդամ, կարող են և չգալ Հայաստան, բա մե՞նք: Հայաստանի պես երկրում զբոսաշրջություն զարգացնելու համար ոչ շատ խելք է պետք, ոչ շատ փող, այլ մի քիչ քթի ծակ։ Եվ միայն քթի ծակ չունեցողները կարող են այսպիսի «զուգարանից» օգտվել:
Ով որ գիտի Հայաստանի տուրիզմի վարչության էջը, թող այնտեղ այս գրառումը կիսի, որպեսզի վերջիններս պատկերացում կազմեն, թե ինչպիսի վիճակում է Հայաստանի զբոսաշրջիկներին սպասարկելուն միտված ենթակառուցվածքներից մեկը, թե չէ աչքիս գինու ու կոնյակի փառատոններից դենը չեն գնում:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը