Աշխարհ

12.05.2017 20:10


Գիտնականները սառնարանի դուռը ձու պահելու ամենավատ տեղն են համարում

Գիտնականները սառնարանի դուռը ձու պահելու ամենավատ տեղն են համարում

Բրիտանացի գիտնականները նշել են, որ սառնարանի դուռը ձու պահելու ամենավատ տեղն է։ Նրանց կարծիքով ամենաճիշտը դրանք միջին դարակին շարելն է, որտեղ պահպանվում է մշտական ջերմաստիճանը։ Համապատասխան հոդվածը լույս է տեսել «Daily Mail»–ում։

Նշվում է, որ այդ հայտարարությունը սկզբում թեժ քննարկումներ է առաջացրել, սակայն, ի վերջո, փորձագետներն ընդհանուր հայտարարի են եկել։

«Good Housekeeping» ամսագրի մասնագետները նշել են, որ ձվերը հարկավոր է պահել սառնարանի միջին դարակում՝ կանխելու ջերմաստիճանի տատանումները, որոնք առաջանում են դուռը բացել–փակելուց. դուռն ավելի տաք տեղ է համարվում։

«The British Egg Information Service»–ից տնային տնտեսուհիներին խորհուրդ են տվել հավկիթները պահել տուփերով՝ 20–ից ցածր ջերմաստիճանում, ուժեղ հոտ ունեցող ուտելիքներից որքան հնարավոր է՝ հեռու։ BEIS–ը պնդում է, որ ձվերը հեշտությամբ ներծծում են հոտերը։ Բացի այդ, ցածր ջերմաստիճանում ձվերը պահելը բացառում է սալմոնելոզով հիվանդանալու հավանականությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը