Պակիստանցի օդաչուն 2 ժամով թողել է՝ ինքնաթիռը «վարի» ուղևորուհիներից մեկը (տեսանյութ)
Pakistan’s Civil Aviation ավիաընկերության օդաչու Շահզադ Ազիզն աղմկահարույց պատմության կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ երկու ժամով օդաչուների խցիկ է ներս թողել ուղևորուհիներից մեկին։
Սկզբում կինը խցիկում գտնվել է երկու օդաչուների հետ, իսկ հետո օդանավի հրամանատարը մեկ ժամով նրա հետ առանձնացել է։
Indian Express-ը հայտնում է, որ համացանցում կադրեր են հայտնվել, թե ինչպես է քաղաքացիական հագուստով կինը դուրս գալիս օդաչուների խցիկից։ Նա հրաժարվել է պատասխանել հարցերին՝ ինքն Ազիզի բարեկամուհին է, թե՞ ծանոթը։
Այս չվերթի ուղևորներից շատերը բողոք են ներկայացրել ընդդեմ Pakistan’s Civil Aviation-ի։ Նրանց համոզմամբ՝ օդաչուների խցիկում օտար մարդու ներկայությունն ուղիղ սպառնալիք է իրենց կյանքին։
Փոխարենը, ավիաընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ ոչ մի վտանգ էլ չի եղել, սակայն խոստացել են հետաքննել աղմկահարույց այդ միջադեպը։

7or.am