Աշխարհ

12.05.2017 13:13


Ըստ Տուրչինովի՝ Ռուսաստանը պատրատվում է հարձակվել Լեհաստանի ու Լիտվայի վրա

Ըստ Տուրչինովի՝ Ռուսաստանը պատրատվում է հարձակվել Լեհաստանի ու Լիտվայի վրա

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը կարծում է, որ «Արևմուտք-2017» ռուս–բելառուսական զորավարժությունների ընթացքում ՌԴ զինվորականները Լիտվայի ու Լեհաստանի վրա հարձակվելու ծրագիր են մշակում։ Այս մասին գրում է «Лига.net»–ը։

Տուրչինովի խոսքով՝ ծրագրվում է ստեղծել կալինինգրադյան միջանցք, որը չի կարող իրականություն դառնալ առանց Լեհաստանի ու Լիտվայի դեմ ագրեսիայի։

«Արևմուտք–2017» զորավարժությունները կայանալու են ս.թ. սեպտեմբերին։ Դրանք անցկացվելու են ՌԴ և Բելառուսի մի քանի հրաձգարաններում։

«life.ru»–ն հիշեցնում է՝ ապրիլին էլ Տուրչինովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է 2–3 ժամից հարձակվել Ուկրաինայի վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը