Աշխարհ

12.05.2017 11:55


Բրյուսելի քաղաքապետը թույլ չի տալու Էրդողանի համար «տոնախմբություն» կազմակերպել

Բրյուսելի քաղաքապետը թույլ չի տալու Էրդողանի համար «տոնախմբություն» կազմակերպել

Բրյուսելի քաղաքապետ Իվան Մայերը չի թույլատրելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցող որևէ հավաք:

«Diken»-ի փոխանցմամբ՝ Մայերը նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ պարզվել է, որ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել է ժամանելու 12-14 ժամ շուտ:

«Թուրքական իշխանություններին էլ եմ պաշտոնապես տեղյակ պահելու: Էրդողանի կողմից Բրյուսելում իր համար փոքրիկ տոնախմբության կազմակերպման մասին խոսք լինել չի կարող,- ասել է նա՝ հավելելով,– նախկինում էլ Էրդողանի համար սրահ չեմ տրամադրել, հիմա էլ չեմ տրամադրելու»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը