Աշխարհ

12.05.2017 11:10


Թուրքական «Ասելսան» ընկերությունը արդիականացնելու է ԶՈւ Մ-60 տանկերը

Թուրքական «Ասելսան» ընկերությունը արդիականացնելու է ԶՈւ Մ-60 տանկերը

Թուրքական «Ասելսան» (Aselsan) ռազմարդյունաբերական ընկերությունը երկրի ԶՈւ սպառազինությունում առկա Մ-60 տանկերը արդիականացնելու մասին պայմանագիր է կնքել Թուրքիայի ռազմական արդյունաբերության քարտուղարության հետ: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Պայմանագրի համաձայն՝ ընդհանուր առմամբ նախատեսվում է արդիականացման համար տրամադրել 109,2 միլիոն եվրո և 25 մլն թուրքական լիրա (ընդհանուր համարժեք է 126 մլն դոլարին): Նախատեսվում է, որ արդիականացնելուց հետո «Ասելսանը» շահագործման է հանձնելու տանկերը 2017-2018թթ. ընթացքում:

Ավելի վաղ՝ 2016-ի հոկտեմբերին հայտնի է դարձել, որ Թուրքիան ծրագրում է արդիականացնել իր բանակի սպառազինությունում առկա գերմանական արտադրության 100 միավոր Լեոպարդ-2 և ամերիկյան արտադրության 300 միավոր Մ-60 հիմնական մարտական տանկեր։

Թուրքական զինուժի սպառազինությունում ներկայումս կա շուրջ 720 միավոր Լեոպարդ-1 և Լեոպարդ-2 տանկ, 932 միավոր Մ-60 տանկ։

Ամերիկյան Մ-60 տանկերը ստեղծվել են 1950-ական թվականներին ` Մ-48 Patton III տանկերի հիմքի վրա: Տանկերը զինված է 105 մմ թնդանոթով։ Տանկերով զինված են Թուրքիայի, Իսրայելի, Հունաստանի և Իրանի բանակները: Տանկերն արտադրող Միացյալ Նահանգները 2005 թվականից հանել է դրանք իր սպառազինությունից:

Այս խորագրի վերջին նյութերը