Աշխարհ

12.05.2017 07:32


Կայացավ «Եվրատեսիլ 2017»-ի 2-րդ կիսաեզրափակիչը (տեսանյութ)

Կայացավ «Եվրատեսիլ 2017»-ի 2-րդ կիսաեզրափակիչը (տեսանյութ)

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի ունեցավ «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի 2-րդ կիսաեզրափակիչը։ Մրցում էին Սերբիայի, Ավստրիայի, Մակեդոնիայի, Մալթայի, Ռումինիայի, Նիդեռլանդների, Հունգարիայի, Դանիայի, Իռլանդիայի, Սան Մարինոյի, Խորվաթիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Բելառուսի, Բուլղարիայի, Լիտվայի, էստոնիայի և Իսրայելի ներկայացուցիչները։

Եզրափակիչ անցան Բուլղարիան, Բելառուսը, Խորվաթիան, Հունգարիան, Դանիան, Իսրայելը, Ռումինիան, Նորվեգիան, Նիդեռլանդները և Ավստրիան:

Այսպիսով, եզրափակչում հանդես կգան Հայաստանը, Բելգիան, Կիպրոսը, Ավստրալիան, Լեհաստանը, Մոլդովան, Շվեդիան, Պորտուգալիան, Հունաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Բելառուսը, Խորվաթիան, Հունգարիան, Դանիան, Իսրայելը, Ռումինիան, Նորվեգիան, Նիդեռլանդները, Ավստրիան, Ուկրաինան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Անգլիան և Իսպանիան:

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող Արծվիկը ելույթ էր ունեցել և անցել եզրափակիչ:

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը կանցկացվի մայիսի 13-ին: Այն կհեռարձակվի ժամը 23:00-ին, Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի եթերում: Հայաստանյան միավորները կհայտարարի «Եվրատեսիլ-2016» Իվետա Մուկուչյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը