«Եթե Մովսեսը 40 տարի իր ժողովրդին տանում էր անապատով, որպեսզի ավետյաց երկիր հասնի, իսկ Մոսկվան էլ միանգամից չի կառուցվել, ակնհայտ է, որ 25-ամյա պետականություն ունեցող Հայաստանը՝ անգամ իր ամբողջ քաղաքական, ինտելեկտուալ ներուժով, դեռ ունի ժամանակ, որպեսզի հասնի իր երազած զարգացման աստիճանին՝ բոլոր ոլորտներում»: Սա Արմեն Աշոտյանի «հզոր» մտքերից վերջինն է կամ հերթականը:
Վերջին տասը տարում մենք անցանք «Առա՛ք Հայաստան»-ով, «Հավատանք, որ փոխենք»-ի մտայնությամբ շարունակեցինք մեր «հաղթական երթը», այնուհետ՝ ընթացանք «Ապահով Հայաստանի» միջով ու հասանք «Անվտանգություն և առաջընթաց»-ին: Անկախության քառորդ դարում Հանրապետական իշխանության հատկապես վերջին տասնամյակը պարզվեց՝ կորած տասնամյակ էր, երբ, ի դեմս Սերժ Սարգսյանի, մեզ առաջնորդում էր «Մովսեսը»: Ավելի ճիշտ՝ ոչ մի տեղ չէր տանում: Իսկ հիմա, ըստ Աշոտյանի, դեռ էլի ժամանակ ունենք:
Ինչ-խոսք, Սերժ Սարգսյանը և նրա թիմը վաղուց են հասել իրենց երազած զարգացման աստիճանին: Հասել ու անցել են ոչ թե 40, այլ 140 տարի առաջ: Իսկ ժողովուրդը մնացել է ՀՀԿ-ի հռչակած «Ապահով Հայաստանում»:
Բնականաբար, Սերժ Սարգսյանի և նրա թիմի «ինտելեկտուալ ներուժը» բավարար է, որպեսզի ժողովուրդը էլի մի 15 տարի սպասի, այն է՝ տառապի ու տանջվի մինչև...կամ՝ «էշը կսատկի կամ էշատերը»:
Իսկ մինչ այդ ժողովուրդը դեռ շարունակելու է «ճաշակել» թալանի, կոռուպցիայի, օֆշորի, մենաշնորհի և արատավոր այլ երևույթների հաստատուն գոյությունն ու դրա հետևանքները: Շարունակելու է «վայելել» քաղաքական մենաշնորհի առկայությունը և իշխանության վերարտադրման շարունակական պարտադրանքը, մինչև կհասնի իր երազած զարգացման աստիճանին: Բնականաբար, ոչ հայրենիքում, այլ հայրենիքից դուրս: Ուղղակի, տեղական «Մովսեսի» անապատից դուրս պրծնելու ուղիներ կգտնի և կգնա միանալու արդեն հեռացած այն 350 հազարին:
Այնպես, որ Աշոտյանը լավ կանի իր խրատաբանությունը պահի իրեն: Լսող չկա:
Կամ էշը, կամ էշատերը

Կիմա Եղիազարյան