Աշխարհ

11.05.2017 22:25


Գուշակեք՝ որ դիմահարդարումն արժե 2 հազար դոլար, որը՝ 177 դոլար (տեսանյութ, լուսանկարներ)

Գուշակեք՝ որ դիմահարդարումն արժե 2 հազար դոլար, որը՝ 177 դոլար (տեսանյութ, լուսանկարներ)

Երբ գործը հասնում է դիմահարդարմանը, կանանցից շատերը պատրաստ են լինում մեծ գումարներ ծախսել թանկարժեք կոսմետիկա գնելու համար: Շատերի կարծիքով որքան թանկ է այս կամ այն կոսմետիկ միջոցը, այնքան ավելի որակով է:

Քվինսլենդից հայտնի բյութի բլոգեր Շանի Գրիմմոնդը որոշել է պարզել՝ արդյոք այդ պնդումը համապատասխանո՞ւմ է իրականությանը:

Իր թանկարժեք դիմահարդարման համար բլոգերն օգտագործել է «Marc Jacobs» ապրանքանիշի բրոնզերը, որի արժեքը 61 դոլար է, ինչպես նաև «Dior» ապրանքանիշի հայլայթերը, որի արժեքն է 69, 5 դոլար: Խոնավեցնող քսուկի համար նա ծախսել է մոտ 130 դոլար, ինչպես նաև օգտագործել 220 դոլար արժողությամբ «Sisley» ապրանքանիշի հիմքը: «La Prairie» ապրանքանիշի տոնային քսուկի համար բլոգերը վճարել է մոտ 275 դոլար, իսկ ստվերաներկի համար՝ 221 դոլար: Բացի այդ, Շանին օգտագործել է «Benefit»-ի, «Bobbi Brown»-ի և «BareMinerals»-ի դիմափոշիները:

Մատչելի տեսքի համար նա օգտագործել է «Maybelline», «Covergirl» և «Rimmel» ապրանքանիշերի դիմահարդարման պարագաները, որոնց ընդհանուր արժեքը կազմել է մոտ 177 դոլար:

Արդյունքում՝ պարզվել է, որ ավելի մատչելի կոսմետիկ միջոցների շնորհիվ Շանիին հաջողվել է ավելի բնական և նուրբ տեսք ստանալ:

Մանրամասները՝ տեսանյութում:

7or.am

Can you tell which look is more expensive? Queensland-based beauty blogger, Shani Grimmond, made herself up using an eye-watering $2,000 worth of high-end cosmetics She pit it against a much cheaper face using only $177 (£100) worth of drug store products, right

Which is which? When the pricey look, left, is compared with another similar 'drug store' make up look she created for Valentine's Day, right, many would struggle to identify the more expensive one The cheaper look used products like Rimmel and Maybelline

Այս խորագրի վերջին նյութերը