Աշխարհ

11.05.2017 16:50


ՆԱՏՕ-ն չի մասնակցի Սիրիայում և Իրաքում ԻՊ դեմ մարտական գործողություններին

ՆԱՏՕ-ն չի մասնակցի Սիրիայում և Իրաքում ԻՊ դեմ մարտական գործողություններին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգն ամփոփել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կայացած բանակցությունների արդյունքները:

ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ Սթոլթենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը Սիրիայում և Իրաքում անմիջականորեն չի մասնակցելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ անցկացվող մարտական գործողություններին:

«Նույնիսկ կոալիցիայի մեջ մտնելու դեպքում նրա դերը չի փոխվի. դաշինքը չի մասնակցի Սիրիայի և Իրաքի մարտական գործողություններին»,- ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը