Դեմքի մի մասը ծածկող խալը չի խանգարել աղջկան մոդելային կարիերա սկսել (ֆոտոշարք)
24-ամյա Մարիանա Մենդեսը ծնվել է դեմքի վրա տարածված հազվագյուտ խալով։ Քթի, աջ այտի մի մասն ու աջ աչքն ամբողջությամբ ծածկող մուգ խալը հանդիպում է 20000 երեխայից մեկի մոտ։ Այն առաջացել է մաշկի տակ գունափոշու (պիգմենտի) մեծ քանակի պատճառով։ Խալը փոքրացնելու համար Մարիանան 8 տարեկանում լազերային վիրահատության է ենթարկվել։
Աղջիկը, որը մի ժամանակ տգեղ էր համարում խալը, սկսել է սիրել իր արտասովոր արտաքինը և այսօր չի պատկերացնում իրեն առանց այդ տարբերակիչ գծի։
«Ես ինձ գեղեցիկ եմ զգում և լիովին տարբերվում եմ մյուսներից։ Շատերին դա կարող է դուր չգալ, բայց ինձ համար միևնույնն է»,–ասում է Մարիանան։
Ուշագրավ է, որ շատերը խալը շպարի կամ դաջվածքի տեղ են ընդունում։

7or.am