Կարծիք

11.05.2017 15:15


Սկսել են պայքարել Պուտինի դեմ ու եկել հանգել են սեփական երկրի հանդեպ ատելության

Սկսել են պայքարել Պուտինի դեմ ու եկել հանգել են սեփական երկրի հանդեպ ատելության

Վահե Ավետյանն իր էջում գրել է. «I love Multiculturalism, I hate Armenians only»: Գրառման տակ ադրբեջանցիների մակագրություններ են, որտեղ ասում են, որ նույնիսկ իրենք նման խիզախ ձևակերպում չեն գրել:
Մեծ հաշվով, դա իր գործն է և իր ընտրությունն է, ու ինձ առանձնապես իր զգացմունքները չեն հետաքրքրում:

Ինձ այլ բան է հետաքրքրում. նրա ֆեյսբուքյան ընկերների ցուցակում կան նաև իմ ընկերները (ոչ ֆեյսբուքյան), և վստահ եմ, որ մի որևէ երկրում եթե հանդիպեն Վահեին, ապա ձեռքով կբարևեն, կժպտան ու կհարցնեն՝ ինչ կա-չկա: Դա նույնպես իրենց գործն է:
Ինձ այլ հարց է հետաքրքրում՝ ի՞նչ ընդհանրություն նրանք ունեն, ու դա ինձ հետաքրքրում է քաղաքագիտական, մշակութաբանական, սոցիալական ու հոգեբուժական առումներով:
Մի ընդհանրություն, կարծես թե, գտել եմ: Վահե Ավետյանի ընկերների ցուցակում հիմնականում հին «անկախականներն» են, ԱԻՄ–ականները և նրանց շուրջը համախմբվածները:
Ի՞նչն է նրանց միավորում: Նրանց միավորում է Պուտինի դեմ պայքարը:
«Անկախականները», պայքարելով հանուն իրենց երկրի անկախության ու հանուն արևմտյան ազատությունների, և որպես այդ պայքարի էվոլյուցիոն արդյունք՝ սկսել են պայքարել Պուտինի դեմ ու եկել հանգել են սեփական երկրի հանդեպ ատելության, որի անկախության համար կարծես թե սկսել էին իրենց պայքարը:
Փաստորեն, նրանց ոչ թե կոնկրետ Հայաստանի անկախությունն էր հետաքրքրում, այլ «անկախությունը»՝ որպես եթերային կատեգորիա, և իրենց «պայքարը»՝ որպես ինքնանպատակ գործընթաց: Եվ հենց այդ պատճառով իրենց տեղն արևի տակ չեն կարողանում գտնել առանց կոմունիզմի ու «ԿԳԲ»-ի ուրվականների:
Երբ մարդիկ ֆիքսվում են մի որևէ գաղափարի վրա և աշխարհին նայում են միայն մի նեղ անցքից, վերջում հոգեկան խանգարում են ձեռք բերում:
Հոգեկան խանգարումների հիմնական պատճառներից մեկը որևէ գաղափարի վրա մռասևեռումն է:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը