Լրահոս

18.01.2010 11:42

Ս. Մինասյան. «Միգուցե որոշ արտաքին ուժեր կփորձեն ակտիվացնել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը»

Ս. Մինասյան. «Միգուցե որոշ արտաքին ուժեր կփորձեն  ակտիվացնել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը»

-2010թ. հայ-թուրքական գործընթացում  լուրջ զարգացումներ կլինեն, սակայն կանխատեսումներ անել, թե ինչով կավարտվի, դժվար է։ Բայց որ բավական հետաքրքրիր և մեծ ուշադրություն գրավող գործընթաց է լինելու, դա՝ միանշանակ,- կանխատեսումներ անելով, թե ինչ զարգացումներ են հնարավոր հայ-թուրքական գործընթացում՝  «7օր»-ին ասել է Կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ապա Ս. Մինասյանի կանխատեսմամբ. «Միգուցե որոշ արտաքին ուժեր կփորձեն ինչ-որ մի ձևով ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացը, բայց ելնելով վերջին երկու տասնամյակների փորձից, նրանից, որ ԼՂ խնդիրը բարդ է և՛ Հայաստանի ու Արցախի, և՛ Ադրբեջանի հասարակությունների համար, և նաև տարբեր արտաքին ուժերի շահերը տարբեր ձևով բախվում են, և միշտ չէ, որ համընկնում են՝ չեմ կարծում, թե կտեսնենք իրական այլ տեղաշարժ ԼՂՀ կարգավորման գործընթացում»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։