Ռուս-թուրքական ճգնաժամն ավարտվել է. ցամաքային բեռնափոխադրումները վերսկսվում են
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև դադարեցված ցամաքային բեռնափոխոխադրումները վերսկսելու են մայիսի 16-ին: Այդ մասին հայտնել է Թուրքիայի կապի, տրանսպորտի և ծովագնացության նախարար Ահմեթ Արսլանը թուրքական «Anadolu» լրատվական գործակալության հետ զրույցում. փոխանցում է «ermenihaber.am»–ը։
Նախարարի տեղեկացմամբ՝ մայիսի 16-ից բեռնափոխադրումներ իրականացնող ավտոմեքենաներին կտրամադրվի համապատասխան թույլտվություն:
Ըստ նախարարի՝ այդ որոշումը կայացվել է մայիսի 8-ին տեղի ունեցած ցամաքային տրանսպորտի հարցերով զբաղվող ռուս-թուրքական խառը հանձնաժողովի նիստի ժամանակ:
«Պատվիրակությունները կամք դրսևորեցին, որպեսզի հեշտացվի վիզաների տրամադրումը վարորդներին: Բացի այդ, կարևոր որոշումներ կայացվեցին ժամանակավոր փաստաթղթերի քվոտաների հարցում»:
Ահմեթ Արսլանը հավելել է, որ ռուս-թուրքական ճգնաժամն ավարտվել է, և Ռուսաստանը Թուրքիայի համար նույնիսկ արդեն կհանդիսանա որպես տարանցիկ երկիր` դեպի Միջին Ասիա բեռնափոխադրումներ իրականացնելու համար: