Տնտեսական

11.05.2017 14:08


ՉԺՀ կառավարությունը Հայաստանին ևս 200 շտապ օգնության մեքենա կնվիրաբերի

ՉԺՀ կառավարությունը Հայաստանին ևս 200 շտապ օգնության մեքենա կնվիրաբերի

Գործադիրը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ ՉԺՀ կառավարությունը հավանություն է Հայաստանին ևս 200 շտապ օգնության մեքենա և ռեանիմոբիլ նվիրաբերելու ծրագրին: Նախկինում ՉԺՀ-ի տրամադրած 88 ավտոմեքենաների մեծ մասը՝ 56 հատը, բաշխվել է ՀՀ մարզերի միջև:

Կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 10 փոփոխության կնքման առաջարկությանը: Թիվ 10 փոփոխության նախագծով նախատեսվում է լրացուցիչ 1,442,000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որն ուղղվելու է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվելիք ծրագրի ֆինանսավորմանը: Ամերիկյան կողմի տրամադրած դրամաշնորհների ընդհանուր գումարը համաձայնագրի շրջանակում կկազմի 62 578 078,36 ԱՄՆ դոլար:

Այս խորագրի վերջին նյութերը