Անկարան քննադատել է Բեռլինին թուրք զինվորականներին ապաստան տրամադրելու համար
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում քննադատել է Գերմանիայի ղեկավարությանը գյուլենական շարժման հետ կապ ունեցող նախկին թուրք զինվորականներին այդ երկրում ապաստան տրամադրելու որոշման համար:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` հայտարարության մեջ նշվում է, որ Գերմանիան ապաստան է տրամադրել այդ զինվորականներին՝ չնայած այն հանգամանքին, որ գյուլենականների հետ նրանց կապվածությունը հաստատող բազմաթիվ ապացույցներ կան. փոխանցում է «ermenihaber.am»–ը։
Նշվում է, որ այդ որոշումը չի համապատասխանում դաշնակցային հարաբերությունների ոգուն, և կարող է վնաս հասցնել 2 երկրների միջև առկա բազմակողմանի կապերին:
«Գերմանական իշխանությունները, անտեսելով ժողովրդավարության սկզբունքներն և դաշնակցային պարտավորությունները, իրենց դռները բացել են հեղաշրջման գաղափարախոսության առջև»,- ասվում է հայտարարության մեջ:
Վերջում նշվում է, որ թուրքական կողմը սպասում է, որ Գերմանիան կվերանայի այդ որոշումը։