Աշխարհ

11.05.2017 14:00


Էրդողան. «Անհնար է պատկերացնել, որ Մերձավոր Արևելքում առանց Թուրքիայի որոշում կայացվի»

Էրդողան. «Անհնար է պատկերացնել, որ Մերձավոր Արևելքում առանց Թուրքիայի որոշում կայացվի»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քուվեյթից Թուրքիա վերադարձի ճանապարհին ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ անհնար է Մերձավոր Արևելքում առանց Թուրքիայի մասնակցության որևէ որոշում կայացնել: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Hurriyet»–ին հղումով։

Ըստ Թուրքիայի նախագահի` որոշ շրջանակներ, որոնք առանց Թուրքիայի կարծիքը հաշվի առնելու որոշումներ են կայացնում, շատ ծանր գին են վճարում:

«Այդ գինը վճարում են ինչպես տնտեսական, այնպես էլ մարդկային կորուստների տեսքով: Այդ ամենի հետ միաժամանակ խաղաղությունն են վերացնում»,- նշել է Թուրքիայի նախագահը՝ հիշեցնելով, որ Թուրքիան Սիրիայի հետ ունի 911կմ, իսկ Իրաքի հետ՝ 350կմ սահման:

Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ հարաբերություններին՝ Էրդողանը կարծիք է հայնտել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջիկա հանդիպման արդյունքները նոր սկիզբ կարող են դնել:

Նա նաև քննադատել է ԱՄՆ-ին Սիրիայի քրդական ուժերին աջակցելու, զենք մատակարարելու համար:

«ՆԱՏՕ-ի ձեր դաշնակիցը մենք ենք, այլ ոչ թե ահաբեկչական կազմակերպությունը»,–ասել է Էրդողանը։

Այս խորագրի վերջին նյութերը