Ադրբեջանում ներկայացրել են իտալական ուսումնամարտական նոր ինքնաթիռ
Այսօր՝ մայիսի 10-ին, Ադրբեջանում կայացել է իտալական Leonardo Aircraft ընկերության ուսումնամարտական M-346 ինքնաթիռի շնորհանդեսը: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Շնորհանդեսին մասնակցել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ գնդապետ Զաքիր Հասանովը: Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ ինքնաթիռի ձեռքբերման մասին որևէ խոսք չկա:
M-346-ը երկտեղանի ուսումնական ինքնաթիռ է և նախատեսված է ապագա օդաչուների գործնական պարապմունքների համար: Ինքնաթիռները գտնվում են նաև Իտալիայի, Սինգապուրի, Լեհաստանի և Իսրայելի սպառազինության մեջ:
Թռիչքի առավելագույն բարձրությունը մոտ 14 կմ է, առավելագույն արագությունը՝ 1060 կմ/ժ, ուղղահայաց թռիչքի արագությունը՝ 112 մ/վ: