Մայիսի 9-ին և 10-ին սոցցանցերում ադրբեջանական օգտատերերի գրառումներից հայտնի է դարձել, որ մայիսի 9-ին, նախնական տվյալներով առաջնագծում, սպանվել է Ադրբեջանի բանակի սպա, առնվազն կապիտանի կոչում ունեցող Քազիմով Սուլեյման Սեյիդաղա օղլուն (Kazimov Süleyman Seyidağa oğlu):Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները առայժմ այս մասին որևէ տվյալ չեն հաղորդել:
razm.info-ն գրում է, որ դատելով Facebook սոցիալական ցանցում մահացած զինծառայողի տարածած լուսանկարից՝ 2013-14 թթ. ձմռան դրությամբ վերջինս կապիտանի կոչում ուներ:
Սպանված զինծառայողը ծնունդով Ադրբեջանի Բիլասուվարի շրջանի Ամանքենդ գյուղից էր:
Ադրբեջանական օգտատերերը պնդում են, որ զինծառայողը «սպանվել է հայկական կողմի գնդակից»:
Ավելացնենք, որ 2017 թ. ընթացքում բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 26 զինծառայողի մահվան մասին։
Մայիսի 9-ին սպանվել է Ադրբեջանի բանակի սպա
Մայիսի 9-ին և 10-ին սոցցանցերում ադրբեջանական օգտատերերի գրառումներից հայտնի է դարձել, որ մայիսի 9-ին, նախնական տվյալներով առաջնագծում, սպանվել է Ադրբեջանի բանակի սպա, առնվազն կապիտանի կոչում ունեցող Քազիմով Սուլեյման Սեյիդաղա օղլուն (Kazimov Süleyman Seyidağa oğlu): Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները առայժմ այս մասին որևէ տվյալ չեն հաղորդել: