Աշխարհ

10.05.2017 15:50


Իրանի ԱԳՆ. «Թուրքիան մեզ տեղյակ չի պահել սահմանին պատ կառուցելու իր մտադրության մասին»

Իրանի ԱԳՆ. «Թուրքիան մեզ տեղյակ չի պահել սահմանին պատ կառուցելու իր մտադրության մասին»

Իրանի Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը ասել է, որ Թուրքիան իրենց տեղյալ չի պահել թուրք-իրանական սահմանին կառուցվելիք պատի մասին: Այս մասին փոխանցում է «ermenihaber.am»–ը։

Ըստ թուրքական «Diken» պարբերականի` նշյալ պաշտոնյան, որի անունը չի հրապարակվում, իրանական պաշտոնական «İRNA» լրատվական գործակալության հետ զրույցում թեմայի վերաբերյալ ասել է.

«Թուրքիայի կողմից անվտանգության նկատառումներով պատի կառուցմանը սկզբունքորեն դեմ չենք, սակայն Թեհրանը պետք է տեղյակ լինի սահմանին իրականացվող ցանկացած գործողության մասին»:

Աղբյուրը հիշեցնում է՝ Թուրքիան «Քրդստանի բանվորական կուսակցության» և դրա ենթակազմավորումների անդամ զինյալների ներթափանցումը երկիր կանխելու համար է որոշել պատ կառուցել թուրք-իրանական սահմանին:

Այս խորագրի վերջին նյութերը