Թաներ Աքչամ. «Թուրքիան պետք է ընդունի Հայոց ցեղասպանությունը»
Թուրքիան պետք է դեմ առ դեմ դուրս գա իր պատմության հետ և ընդունի Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին այսօր ասել է թուրք պատմաբան Թաներ Աքչամը, որը մասնակցում է Երևանում անցկացվող «Ցեղասպանության հանցագործությունը. կանխումը, դատապարտումը և հետևանքների վերացումը» թեմայով միջազգային երկօրյա խորհրդաժողովին։
Ինչպես նա նշել է, Թուրքիան այսօր բռնատիրական վարչակարգից անցնում է ավելի բաց, ժողովրդավարական ձևի՝ նվազեցնելով ռազմական գործիչների դերը կառավարությունում։ «Կառավարությունը փորձում է ռազմական գործիչներին դուրս մղել երկրի քաղաքական կյանքից, և ես ակնկալում եմ, որ պատմական ճշմարտությունը ընդունելու հարցում որոշ փոփոխություններ կլինեն նաև այս տեսանկյունից։ Դա կլինի Թուրքիայի հիմնական խնդիրը մոտակա մի քանի տարվա համար։ Ես հույս ունեմ, որ Թուրքիան կվերանայի իր պատմության այդ մասը. դա արդեն այն երկիրը չէ, որը մենք գիտեինք 10 տարի առաջ»,-ասել է Ակչամը։
Ինչպես նշել է պատմաբանը, եթե Թուրքիան ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ, քաղաքակիրթ աշխարհի մի մասը, պարտավոր է անել այդ քայլը, չէ՞ որ իրադարձություններին ճիշտ վերաբերվելու համար դրանք պետք է իրենց անուններով կոչել։
Խոսելով այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության փաստի հերքման մասին՝ Աքչամը նշել է, թե երկրները չպետք է թույլ տան, որ միջազգային ասպարեզում իրենց խաղալիք դարձնեն։