Աշխարհ

10.05.2017 14:35


«Ռուսաստանը Եվրոպայի աշակերտը չէ». Լավրով

«Ռուսաստանը Եվրոպայի աշակերտը չէ». Լավրով

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ ուսուցչի դերում հանդես եկող Եվրոպան կհասկանա՝ ժամանակը, երբ Ռուսաստանին որպես աշակերտ էր վերաբերվում, անցել է։ РИА «Новости»–ի փոխանցմամբ՝ այդ մասին Լավրովն ասել է «Мир»–ի հետ զրույցում՝ մեկնաբանելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Ռուսաստան կատարած այցի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքները։

«Անգելա Մերկելի այցն, իհարկե, բավական ցուցադրական էր։ Դա նրա առաջին այցն էր մի քանի տարվա ընթացքում։ Զրույցը կառուցողական էր, գործնական՝ առանց իրար խրատ տալու փորձի»,–նշել է Լավրովը՝ ընդգծելով, որ Եվրոպայում նույնպես կհասկանան՝ «ուսուցիչ–աշակերտ» հարաբերությունները շատ վաղուց անցյալի գիրկն են անցել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը