Աշխարհ

10.05.2017 13:52


«Ոչ մի տանկ Էրդողանին». գերմանացիները բողոքում են Թուրքիայում տանկերի գործարան հիմնելու նախագծի դեմ

«Ոչ մի տանկ Էրդողանին». գերմանացիները բողոքում են Թուրքիայում տանկերի գործարան հիմնելու նախագծի դեմ

Գերմանիայի կառավարությունն ու հասարակությունը դեմ են Թուրքիայում գերմանական տանկերի արտադրությանը: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Türkiye»–ին հղումով։

Նշվում է, որ գերմանական «Rheinmetall» խոշորագուն ռազմարդյուանբերական ընկերությունը երեք տարվա ընթացքում այդ հարցով շուրջ 20 հանդիպում է անցկացրել Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության հետ: Սակայն ընկերությանն այդպես էլ չի հաջողվել Թուրքիայում տանկերի արտադրության թույլտվություն ստանալ: «Rheinmetall»-ի հայցը պարբերաբար մերժում է նաև Բունդեսթագի համապատասխան հանձնաժողովը:

Գերմանացիների մի հոծ խումբ ցույցի է դուրս եկել՝ բողոքելով Թուրքիայում գերմանական տանկերի գործարան հիմնելու դեմ: Բեռլինում կազմակերպված ցույցի ժամանակ մարդիկ պատրաստել են տանկի մակետ, ապա ձևացնելով, թե թուրքական տանկը գրոհում է իրենց վրա՝ ձեռքերը վեր բարձրացնելով՝ ընկել են գետնին:

Ցույցի ժամանակ նաև վանկարկվել է «Ոչ մի տանկ Էրդողանին» կարգախոսը, օգտագործվել են նաև նույն կարգախոսը կրող պաստառներ:

Հայտնի է, որ Գերմանիայի կառավարությունը մտավախություն ունի, թե գերմանական տեխնոլոգիաներով հագեցած ռազմամթերքը կարող է օգտագործվել Թուրքիայի հարավ-արևելքում՝ «Քրդստանի բանվորական կուսակցության» դեմ մարտական գործողությունների ժամանակ: Ինչի պատճառով էլ նախագիծը մերժվում է:

Այս խորագրի վերջին նյութերը