Աշխարհ

10.05.2017 20:15


Ինչ հիվանդություններով են տառապում աստղերը (ֆոտոշարք)

Ինչ հիվանդություններով են տառապում աստղերը (ֆոտոշարք)

Մեզանից շատերը լսել են «առողջությունը չես գնի» արտահայտությունը: Եվ այդ արտահայտությունը ծանոթ է նաև հայտնիներին, ովքեր, ինչպես և շարքային քաղաքացիները, տառապում են տարատեսակ հիվանդություններով:

«Интересно знать»-ը որոշել է պարզել՝ ինչպիսի հիվանդություններով են տառապում հայտնի դեմքերը:

7or.am

Չառլի Շին

2015 թվականին հայտնի հոլիվուդյան դերասանը խոստովանել է, որ պայքարում է ՄԻԱՎ-ի դեմ:

Իրինա Սլուցկայա

Գեղասահորդուհի Իրինա Սլուցկայան հիվանդ էր վասկուլիտով (ռևմատիկ համակարգային հիվանդություն) և կարողացել է հաղթահարել այն:

Վալենտին Յուդաշկին

Ռուսաստանցի նորաձևության մաեստրո Վալենտին Յուդաշկինը տառապում էր երիկամների հիվանդությունով և անգամ վիրահատվել է:

Վալդիս Պելշ

«Գուշակիր մեղեդին» հաղորդման հայտնի հաղորդավար Վալդիս Պելշի մոտ ախտորոշվել է ենթաստամոքսային գեղձի հիվանդություն:

Լայմա Վայկուլե

Երգչուհի Լայմա Վայկուլեն հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը:

Դարյա Դոնցովա

Հայտնի ռուս գրող Դարյա Դոնցովան նույնպես հաղթահարել է քաղցկեղը:

Շեր

Հայազգի երգչուհի Շերը պայքարում է միալգիկ էնցեֆալոմիելիտի դեմ:

Մայքլ Ջեյ Ֆոքս

Հոլիվուդյան դերասանը տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ, սակայն չի հանձնվում և շարունակում է իր դերասանական կարիերան:

Թոմ Հենքս

Հոլիվուդյան հայտնի աստղ Թոմ Հենքսի մոտ ախտորոշվել է 2-րդ կարգի շաքարախտ:

Այս խորագրի վերջին նյութերը