Թուրքիայում ներկայացվել են ավիացիայի տեղական արտադրանքներ
Մայիսի 9-ին Ստամբուլում մեկնարկած IDEF-2017 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի առաջին օրը տեղական ռազմարդյունաբերական ընկերությունները ներկայացրել են սեփական արտադրության համակարգեր, ինքնաթիռ և ուղղաթիռներ, որոնց մի մասն առաջին անգամ էր ցուցադրվում:
Ցուցահանդեսից լուսանկարներ պարբերաբար հրապարակում են Թուրքիայի պաշտպանության նախարարությունը և պաշտպանական անվտանգության գլխավոր վարչությունը։
Լուսանկարում ներկայացված են թուրքական TAI ընկերության արտադրության «Հյուրքուշ» սպառազինված ուսումնամարտական ինքնաթիռը և «Աթաք» հարվածային ուղղաթիռը:
«Հյուրքուշ» ինքնաթիռը սպառազինվել և փորձարկվել է 2017 թ. ապրիլին: Նույն թվականի մայիսին պարզ դարձավ, որ Թուրքիայի ցամաքային ուժերը ևս պատվիրել են նշված ինքնաթիռներից: Սակայն ինքնաթիռների շահագործման հանձնելու ժամկետն առայժմ հայտնի չէ:
TAİ-ն ներկայացրել է նաև սեփական նախագծման T-625 թեթև բազմանպատակային ուղղաթիռի նախատիպը: Ուղղաթիռը նախատեսված է 12 ուղևոր տեղափոխելու համար, անձնակազմը՝ 2 օդաչու: Ուղղաթիռի փորձրակման աշխատանքները նախատեսվում է սկսել 2018 թ. սեպտեմբերին:
Ուղղաթիռը կշռում է 5 տոննա, ունի երկու շարժիչ: 2015 թ. ԹԱԻ ընկերությունը ուղղաթիռի շարժիչների ձեռքբերման համար պայմանագիր էր ստորագրել Rolls-Royce ընկերության հետ: Սակայն մինչև շարժիչի ստանալը ուղղաթիռը պետք է անցներ «Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության» (EASA) արտոնագրում: Այս մասին առայժմ այլ մանրամասներ չկան:

Մանրամասները՝ razm.info-ում։