Աշխարհ

10.05.2017 10:35


Թրամփն աշխատանքից ազատել է ՀԴԲ տնօրենին

Թրամփն աշխատանքից ազատել է ՀԴԲ տնօրենին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՀԴԲ տնօրեն Ջեյմս Կոմիին աշխատանքից ազատելու մասին որոշում է կայացրել։ ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ ամերիկացի առաջնորդը հայտնել է, որ Կոմին չի կարողացել պատշաճ կատարել իր պարտականությունները։

Որոշումը վրդովեցրել է ընդդիմադիր դեմոկրատներին: Բանն այն է, որ Կոմին հետաքննում էր Թրամփի աշխատակիցներին՝ «Ռուսաստանի հետ կապերի» գործով, որոնց առկայության մասին ժխտում էին ինչպես Սպիտակ տանը, այնպես էլ Կրեմլում:

«Թեև ես ձեզ շատ երախտապարտ եմ, որ դուք տարբեր առիթներով ինձ տեղեկացրել եք, որ ես հետաքննության ներքո չեմ, ես, այնուամենայնիվ, համաձայն եմ արդարադատության նախարարի այն կարծիքի հետ, որ դուք ի վիճակի չեք արդյունավետ ղեկավարել բյուրոն»,- ասվում է Թրամփի նամակում:

Արդարադատության նախարարը ՀԴԲ տնօրենին մեղադրել էր պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ, երբ նա ինքնուրույն կերպով հայտարարել էր Քլինթոնի դեմ գործը փակելու մասին:

Կոմին նշանակվել էր 2013-ին՝ Բարաք Օբամայի կողմից՝ 10-ամյա ժամկետով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը