Լրահոս

14.12.2010 17:11


Ռուսաստանի հետ պատերազմի պատճառով Եվրամիությունը Վրաստանի համար հեշտացրել է այցագրային կարգը

Եվրախորհրդարանի պատգամավորները հաստատել են Վրաստանի հետ այցագրային կարգի և ռեադմիսիայի հեշտացման համաձայնությունը։ Համապատասխան որոշումն  այսօր ընդունվել է Ստրասբուրգում կայացած Եվրամիության  օրենսդիր մարմնի լիագումար նիստում, ձայների մեծամասնությամբ։

-2008թ.՝ Հարավային Կովկասում տեղի ունեցած ռազմական գործողություններից առաջացած ճգնաժամից հետո, Եվրամիությունը որոշել է ընդլայնել Թբիլիսիի հետ համագործակցությունը, այդ թվում նաև այցագրային կարգի հեշտացման գործում,- եվրահանձնակատար Սեսիլյա Մալմստրեմը։

Այցագրի արժեքը նույնպես կիջնի՝ 60 եվրոյից դառնալով 35 եվրո բոլոր քաղաքացիների համար։ Հիշեցնենք, որ դեռևս 2006թ. Վրաստանը միակողմանի կերպով Եվրամիության հետ այցագրային ազատ կարգ է մտցրել։

Այս խորագրի վերջին նյութերը