Աշխարհ

09.05.2017 16:43


Գերմանիան թույլ չի տա իր տարածքում մահապատժի վերականգնման քարոզարշավ իրականացնել

Գերմանիան թույլ չի տա իր տարածքում մահապատժի վերականգնման քարոզարշավ իրականացնել

Թուրքիայում մահապատժի վերականգման համար հանրաքվե անցկացնելու դեպքում Գերմանիան թույլ չի տա իր տարածքում իրականացնել դրա քարոզարշավը։ «ermenihaber.am»–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գերմանական «WDR5» ռադիոյի հետ զրույցում:

Ըստ Մերկելի՝ քարոզարշավ իրականացնելու մասին դիմում Անկարայից դեռ չեն ստացել, բայց եթե անգամ ստանան, ապա Գերմանիան կտրականապես կմերժի: Նա ընդգծել է, որ պետք է հստակ սահմանել, որ նման թեմաների քննարկումը Գերմանիայի տարածքում հնարավոր բան չի:

Ավելի վաղ Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներակայացուցիչ Շտեֆեն Զայբերթն այս թեմայի վերաբերյալ ասել էր.

«Քաղաքականապես չի կարելի պատկերացնել, որ մենք կհամաձայնենք Գերմանիայում քվեարկություն անցկացնել այն բաների վերաբերյալ, որոնք ակնհայտորեն հակասում են մեր դավանած սկզբունքներին, հետևած օրենքներին ու եվրոպական արժեքներին»:

Այս խորագրի վերջին նյութերը