ԻՊ ահաբեկիչները Սիրիայում «ռուս գնդապետի» են գլխատել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տեսանյութ է հրապարակել, որում մահապատժի է ենթարկվում «ռուս գնդապետ»: Այս մասին հայտնում է «korrespondent.net»ը՝ SITE Intelligence Group–ին հղումով, որը զբաղվում է իսլամական կայքերի տեղեկատվության մշտադիտարկմամբ։
12 րոպե տևողությամբ հոլովակի լեզուն ռուսերենն է։ Սև կոմբինեզոն հագած տղամարդը Սիրիայում ռուս զինվորականներին հանձնվելու կոչ է անում: Նրան անվանում են « ռուս գնդապետ Եվգենի Պետրենկո»:
Հոլովակը, որում գլխատում են Պետրենկոյին, հայտնի չէ, թե երբ է նկարահանվել: SITE-ի տեղեկություններով՝ այն նկարահանվել է ԻՊ վերահսկողության տակ գտնվող Ռաքքայում։

7or.am