Գերմանիան ուսումնասիրել է թուրք զինվորականների՝ ապաստան խնդրելու մասին դիմումները և որոշում է կայացրել դրանցից մի քանիսը բավարարել:
«ermenihaber.am»–ի փոխանցմամբ՝ զինվորականները թուրքական իշխանությունների կողմից մեղադրվում են ռազմական հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու մեջ:
Այդ տեղեկությունը հայտնել է գերմանական «Die Welt» պարբերական թուրքական ծառայությունը՝ հղում անելով Գերմանիայի ներքին գործերի նախարարության աղբյուրներին: Այն զինվորականները, որոնց դիմումները բավարարվել են, նախկինում ծառայություն էին անցկացնում Գերմանիայում՝ ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակնեում, սակայն հեղաշրջման փորձից հետո նրանք ազատվել էին աշխատանքից ու գտնվում են հետապնդման մեջ:
Աղբյուրը տեղեկացնում է, որ նրանք ունեն դիվանագիտական անձնագրեր:
Թե քանի զինվորականների դիմումներ են բավարարվել, աղբյուրը չի մանրամասնում, սակայն տեղեկացնում է, որ ռազմական հեղաշրջման օրից մինչ 2017թ. մայիսի սկիզբ 414 զինվորական, դիվանագետ և բարձրաստիճան պաշտոնյա իրենց ապաստան տրամադրելու դիմում են ներկայացրել: Նշվում է, որ այս ամենը թուրք-գերմանական հարաբերություններում կարող է առաջացնել նոր ճգնաժամ:
Գերմանիան ապաստան է տվել թուրք զինվորականներին