Եվրատեսիլի մասին ամենամյա ավանդական ստատուսս գրեմ-գնամ։ Մնում եմ նույն համոզմանը, որ Եվրատեսիլը Հայաստանի համար որևէ իրական օգտակարություն չունի, քանի դեռ այդ մրցույթի դրական պոտենցիալը չի օգտագործվում՝ մեր երկրի ներսում ստեղծագործողներին խրախուսելու նպատակով։ Քանի դեռ չեն կազմակերպվում երգի նախընտրական բաց մրցույթ-համերգներ, հնարավորություն չի տրվում՝ քարացած կոնյունկտուրայից դուրս գտնվող երգ գրողին, գործիքավորողին, երաժշտին, երաժշտական խմբին, կատարողին՝ ներկայացնել սեփական ստեղծագործությունը՝ թե՛ տեղական հանդիսատեսին, թե՛ դրսի, քանի դեռ Եվրատեսիլը չի օգտագործվում որպես հարթակ՝ նոր, հետաքրքիր ստեղծագործողին մեծ բեմի հնարավորություն տալու համար, Եվրատեսիլի դրական կողմերն ինձ համար այդպես էլ անհասկանալի են մնում։ Ամեն տարի ես ակնկալում եմ նոր դեմքեր, նոր հայտնագործություններ, նոր ոգևորությու՛ն վերջապես մեր մարող բեմում, բայց ամեն տարի կրկնվում է նույնը։ «Դեպի եվրատեսիլ» տարօրինակ հեռուստանախագիծն ընդհանրապես չենք հաշվում - Եվրատեսիլը ոչ թե վոկալի, այլ երգի մրցույթ է։ Արծվիկը լավ երգչուհի է, իրեն իհարկե հաջողություն եմ մաղթում այդ բարդ բեմում, սակայն անգամ եթե այս տարի մրցույթին ուղարկվեր հնարավոր ամենահանճարեղ երգը, բայց էլի՝ փակ, կաբինետային ընտրությամբ, ես, միևնույն է, կգրեի էս նույն տողերը։
«Եվրատեսիլը» ոչ թե վոկալի, այլ երգի մրցույթ է
Եվրատեսիլի մասին ամենամյա ավանդական ստատուսս գրեմ-գնամ։
Մնում եմ նույն համոզմանը, որ Եվրատեսիլը Հայաստանի համար որևէ իրական օգտակարություն չունի, քանի դեռ այդ մրցույթի դրական պոտենցիալը չի օգտագործվում՝ մեր երկրի ներսում ստեղծագործողներին խրախուսելու նպատակով։
Քանի դեռ չեն կազմակերպվում երգի նախընտրական բաց մրցույթ-համերգներ, հնարավորություն չի տրվում՝ քարացած կոնյունկտուրայից դուրս գտնվող երգ գրողին, գործիքավորողին, երաժշտին, երաժշտական խմբին, կատարողին՝ ներկայացնել սեփական ստեղծագործությունը՝ թե՛ տեղական հանդիսատեսին, թե՛ դրսի, քանի դեռ Եվրատեսիլը չի օգտագործվում որպես հարթակ՝ նոր, հետաքրքիր ստեղծագործողին մեծ բեմի հնարավորություն տալու համար, Եվրատեսիլի դրական կողմերն ինձ համար այդպես էլ անհասկանալի են մնում։
Ամեն տարի ես ակնկալում եմ նոր դեմքեր, նոր հայտնագործություններ, նոր ոգևորությու՛ն վերջապես մեր մարող բեմում, բայց ամեն տարի կրկնվում է նույնը։ «Դեպի եվրատեսիլ» տարօրինակ հեռուստանախագիծն ընդհանրապես չենք հաշվում - Եվրատեսիլը ոչ թե վոկալի, այլ երգի մրցույթ է։ Արծվիկը լավ երգչուհի է, իրեն իհարկե հաջողություն եմ մաղթում այդ բարդ բեմում, սակայն անգամ եթե այս տարի մրցույթին ուղարկվեր հնարավոր ամենահանճարեղ երգը, բայց էլի՝ փակ, կաբինետային ընտրությամբ, ես, միևնույն է, կգրեի էս նույն տողերը։
Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան էջից