Ջակարտայի նահանգապետին դատապարտել են 2 տարվա ազատազրկման աստվածանարգության համար
Ինդոնեզիայի դատարանը Ջակարտայի քրիստոնյա նահանգապետ Բասուկի Չախայա Պուրնամային դատապարտել է 2 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով աստվածանարգության մեջ։ Այս մասին հայտնում է «Associated Press»–ը։
Կրոնական գործիչներին վրդովեցրել են իսլամի մասին նահանգապետի խոսքերը։ Ինքը Պուրնաման չի ընդունել իր մեղքը՝ հայտարարելով, որ բողոքարկելու է դատավճիռը։
Նշվում է, որ Պուրնաման առաջին էթնիկ չինացի քրիստոնյան է, որը ղեկավարում է Ինդոնեզիայի մայրաքաղաքը։

7or.am