Աշխարհ

09.05.2017 22:45


«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթն՝ ուղիղ միացմամբ

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթն՝ ուղիղ միացմամբ

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մեկնարկել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթը։ Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 1-ին կիսաեզրափակչի ընթացքում՝ 16-րդ համարի ներքո:

Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ` այս տարվա բեմականացման ընթացքում լեդային էկրանների վրա կներկայացվի հայկական զարդարվեստն ու խորհրդանշական թռչնապատկերները:

Հայկական ժառանգության բացառիկ նմուշները «Հայկական դրոշմազարդ կտավ» եւ «Հայկական զարդարվեստ» ձեռնարկներից են: Հին զարդանախշերի գեղարվեստական մշակումները բացառիկ իրավունքով տրամադրել է նշված ձեռնարկների հեղինակ Արմեն Քյուրքչյանը: Հայկական զարդարվեստը հայի ազգային ինքնության ամենավառ արտահայտություններից մեկն է: Լինելով արեւմուտքի և արեւելքի միջեւ դարեր շարունակ ընթացող երկխոսության վկան՝ հայկական զարդարվեստը այդ երկու մեծ մշակույթների կրողն է և կներկայացվի եվրատեսիլյան բեմից նորաձեւ գունային լուծումներով` խորհրդանշելով Արծվիկի անվան նշանակությունն ու մրցութային երգի վերնագիրը, որը թարգմանաբար նշանակում է «Ճախրիր ինձ հետ»:

Օգտագործվել են զարդանախշեր հետեւյալ աղբյուրներից՝

  • 1643թ.: Շոռոթ, Մատենադարան, ձեռ. 779 / 1643: Shorot: 26 X 20cm., Matenadaran, ms.779
  • Ավետարան, Նախիջևան, 1304., ծաղկող ՝ Սիմոն / Gospel, Nakhijevan, 1304, miniaturist-Simon նբ
  • Ճաշոց, 9-10դդ / Lectionary, 9-10 cc.
  • Հովհաննավանք, 1251թ. / Hovhannavank Monastery, 1251
  • Փարպի, Ծիրանավոր, 5-րդ դար / Parpi, Dziranavor, 5 century

Արծվիկի հետ բեմում կլինեն երկու պարուհիներ, ովքեր պարային բեմականացման ընթացքում կկրեն հայկական արծաթյա զարդեր և ձեռքերի յուրահատուկ շարժմամբ կփորձեն ներկայացնել թռչնի շարժում: Խոստացված թռիչքին հնարավոր կլինի հետևել մայիսի 9-ին մրցույթի հեռարձակման ընթացքում: Արծվիկի հետ նույն բեմում կլինեն նաև երեք բեք- վոկալիստներ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը