Աշխարհ

08.05.2017 19:00


Յունքերը Ֆրանսիային մեղադրել է միջոցները վատնելու մեջ

Յունքերը Ֆրանսիային մեղադրել է միջոցները վատնելու մեջ

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան–Քլոդ Յունքերը հայտարարել է, որ Ֆրանսիան դրամական չափազանց մեծ միջոցներ է ծախսում «անհարկի տեղերում»։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

«Ֆրանսիայի հետ մենք նշանակալի խնդիր ունենք։ Ֆրանսիացիները չափազանց շատ են ծախսում, մեծ փողեր են ծախսում անհարկի տեղերում։ Այսպես երկար շարունակվել չի կարող»,–ասել է Յունքերը։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթած Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում խոստացել էր օգնել նրան պայքարել Ֆրանսիայում տիրող գործազրկության և Եվրոպայում տիրող տնտեսական անկայունության դեմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը