Աշխարհ

08.05.2017 17:00


«Թուրքիա-ԵՄ բանակցություններն արդեն այս պահին «դե ֆակտո» սառեցված վիճակում են»

«Թուրքիա-ԵՄ բանակցություններն արդեն այս պահին «դե ֆակտո» սառեցված վիճակում են»

Թուրքիայում մահապատժի վերականգնման դեպքում այդ երկրի մուտքը Եվրամիություն անհնարին կդառնա: Գերմանական «Rheinische Post»–ի հետ զրույցում նման հայտարարություն է արել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Քլոդ Յունքերը։

Քաղաքական գործչի խոսքով՝ Թուրքիա-ԵՄ բանակցություններն արդեն այս պահին «դե ֆակտո» սառեցված վիճակում են։

«Թուրքիան՝ որպես Եվրահանձնաժողովի անդամ և ԵՄ թեկնածու երկիր, պարտավոր է ենթարկվել մեր հիմնական արժեքները համարվող մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և ազատություններին»,–ասել է Յունքերը՝ հավելելով, որ մայիսի վերջին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին հնարավորություն կլինի այդ հարցերն ուղղել անմիջապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Փայիփ Էրդողանին:

«Կտեսնենք, թե ինչպիսի ապագա է տեսնում Թուրքիայի համար՝ Եվրոպայի հե՞տ, թե՞ առանց նրա»,- նկատել է Յունքերը:

Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծել է՝ մահապատժի վերականգնումը «կարմիր գծերից ամենակարմիրն է».

«Եթե մահապատժի վերականգնումը խոսքից այն կողմ անցնի, ապա դա ամենաբացահայտ կերպով կդառնա եվրոպական ընտանիք Թուրքիայի անդամակցության վերջը։ Այն պատճառ կդառնա հարաբերությունների խզման»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը