Թվում է՝ էս աստղափոշիները մեր՝ քաղբանտարկյալներով հագեցած «Բաստիլի» մասին տեղյակ չեն
Մեր հեռուստատեսային և շոՎու-բիզի աստղափոշիների՝ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների մասին դատողություններին ծանոթանալիս ահագին ծիծաղեցի: Սրանք, որ 18-րդ դարում տեղի ունեցած Ֆրանսիական հեղափոխության մասին մի տող կարդացած չկան, կամ երևի մի թեթև լսել են հարևան Բարխուդար ձյաձյայից, հիմա մի այնպիսի «փորլուծություններ» են հրապարակում վերջին նախագահական ընտրությունների մասին, որ քեզ մնում է միայն ծիծաղել... Թվում է՝ էս աստղափոշիները մեր՝ քաղբանտարկյալներով հագեցած «Բաստիլի» մասին տեղյակ չեն, ու իրենց հայտնի երկարականջ կենդանու տեղ դրած՝ հիասթափված հառաչում են, թե Ֆրանսիան սխալ ընտրություն կատարեց: Դուք ձեր ընտրությունների մասին մտածեք ու համարձակվեք մի բառ ասել ձեր գլխավոր ստնտուի մասին, ով 9 տարի տոկոս խփելով մնում է, հիմա էլ ցմահ մնալու հարցն է փորձում դասավորել: Էս ֆեոդալիզմը Ֆանսիայում կա՞... Ձեր ի՞նչ խելքի բանն է Ֆրանսիան, ա՛յ խավարամիտ ճնճղուկներ, որ անգամ տարածաշրջանում մրցունակ չեք ու երբևէ չեք էլ հանդգնի միջազգային որևէ մրցույթի մասնակցել (Ծմակուտի ձեր չափանիշներով): Ձեր սահմանափակ ուղեղն ի զորու է միայն ասելու, որ Սերժ Սարգսյանը Մովսես առաջնորդն է... Էմանուել Մակրոնը ո՞ր մեկին կարող է ստիպել, որ իրեն այդպես ներկայացնեն: Հետևաբար, ձեր ծղրտոցը, հա՛յ աստղափոշիներ, իսկի Մակրոնի կոշիկի քուղերին էլ չէ...
Թվում է՝ էս աստղափոշիները մեր՝ քաղբանտարկյալներով հագեցած «Բաստիլի» մասին տեղյակ չեն
Մեր հեռուստատեսային և շոՎու-բիզի աստղափոշիների՝ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների մասին դատողություններին ծանոթանալիս ահագին ծիծաղեցի:
Սրանք, որ 18-րդ դարում տեղի ունեցած Ֆրանսիական հեղափոխության մասին մի տող կարդացած չկան, կամ երևի մի թեթև լսել են հարևան Բարխուդար ձյաձյայից, հիմա մի այնպիսի «փորլուծություններ» են հրապարակում վերջին նախագահական ընտրությունների մասին, որ քեզ մնում է միայն ծիծաղել...
Թվում է՝ էս աստղափոշիները մեր՝ քաղբանտարկյալներով հագեցած «Բաստիլի» մասին տեղյակ չեն, ու իրենց հայտնի երկարականջ կենդանու տեղ դրած՝ հիասթափված հառաչում են, թե Ֆրանսիան սխալ ընտրություն կատարեց:
Դուք ձեր ընտրությունների մասին մտածեք ու համարձակվեք մի բառ ասել ձեր գլխավոր ստնտուի մասին, ով 9 տարի տոկոս խփելով մնում է, հիմա էլ ցմահ մնալու հարցն է փորձում դասավորել: Էս ֆեոդալիզմը Ֆանսիայում կա՞...
Ձեր ի՞նչ խելքի բանն է Ֆրանսիան, ա՛յ խավարամիտ ճնճղուկներ, որ անգամ տարածաշրջանում մրցունակ չեք ու երբևէ չեք էլ հանդգնի միջազգային որևէ մրցույթի մասնակցել (Ծմակուտի ձեր չափանիշներով):
Ձեր սահմանափակ ուղեղն ի զորու է միայն ասելու, որ Սերժ Սարգսյանը Մովսես առաջնորդն է...
Էմանուել Մակրոնը ո՞ր մեկին կարող է ստիպել, որ իրեն այդպես ներկայացնեն:
Հետևաբար, ձեր ծղրտոցը, հա՛յ աստղափոշիներ, իսկի Մակրոնի կոշիկի քուղերին էլ չէ...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից