Աշխարհ

08.05.2017 14:30


Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Մակրոնն առաջինը Գերմանիա կայցելի

Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Մակրոնն առաջինը Գերմանիա կայցելի

Գերմանիան կլինի առաջին երկիրը, որտեղ կայցելի Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը: Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, CNews-ի եթերում հաստատել է եվրապատգամավոր և «Դեմոկրատական շարժում» կուսակցության ներկայացուցիչ Սիլվի Գուլարը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կիրակի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Էմանուել Մակրոնն արդեն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որը «շատ ջերմ մթնոլորտում» է ընթացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը