Քաղաքական

08.05.2017 12:46


Սվիտալսկի․ «ԵԱՀԿ գրասենյակի փակումը ավելի մեծ հարված էր ԵԱՀԿ-ի համար»

Սվիտալսկի․ «ԵԱՀԿ գրասենյակի փակումը ավելի մեծ հարված էր ԵԱՀԿ-ի համար»

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակմանը։

«ԵԱՀԿ երևանյան գրասենյակը հավատարիմ է եղել իր մանդատին և ապացուցել է՝ ինչքան կարևոր կարող է լինել ԵԱՀԿ-ի ներկայությունը երկրում: Շատ պետություններ հարցականի տակ էին դնում ԵԱՀԿ-ի գործունեությունը, սակայն Հայաստանը միշտ աջակցել է և դրական գնահատել այն: Այդուհանդերձ, ԵԱՀԿ-ն կշարունակի միջոցառումներ իրականացնել Հայաստանում, որովհետև երկու կողմն էլ դրա կարիքն ունեն: ԵԱՀԿ գրասենյակի փակումը ավելի մեծ հարված էր ԵԱՀԿ-ի, քան ՀՀ-ի համար»,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը