Ֆրանսիայի նախագահի պարտված թեկնածու Մարին Լե Պենի հայրը՝ Ժան-Մարի Լե Պենը, հայտարարել է, որ իր դուստրը պարտվել է ԵՄ-ի և եվրոյի հանդեպ դիրքորոշման պատճառով։ Նաև մեղադրել է իրենից խորհուրդներ չհարցնելու համար։
«Նա եվրոյի և ԵՄ-ի հետ խնդիրներ ուներ, փոխարենը՝ ֆրանսիացիների հետ մենք պետք է խոսեինք երկրում ժողովրդագրական փոփոխության և մասսայական իմիգրացիայի մասին: Դրանից բացի, դուստրս բնավորություն ունի, որը նրանից չես կարող վերցնել: Բայց նրան անհրաժեշտ են շատ այլ հատկանիշներ»,-«Ազգային ճակատ» կուսակցության նախկին առաջնորդի հոր խոսքերն է մեջբերում «Daily Mail»-ը։
Ժան-Մարի Լե Պենը նաև հավելել է, որ խիստ հիասթափված է իր աղջկա պահվածքից՝ «Առաջ» շարժման ղեկավար Էմանուել Մակրոնի հետ բանավեճի ժամանակ: Նրա կարծիքով Լե Պենն իզուր է անձնական հարցեր բարձրացրել Մակրոնի վրա հոգեբանական ճնշում գործելու համար:
Լե Պենի հայրը հիասթափված է իր դստեր պահվածքից

7or.am