Բրեդլի Կուպերը հրաժարվում է իր հայրությունը խոստովանելուց
Հայտնի ռուս մոդել Իրինա Շեյքից դուստր ունեցած հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերը հրաժարվում է իր հայրությունը խոստովանելուց, չնայած այն փաստին, որ համացանցում արդեն իսկ տարածվել է Լեա Սեն Շեյք Կուպեր անունը, ինչը վկայում է, որ նա, այնուամենայնիվ, տվել է իր ազգանունը դստերը։
Սակայն դերասանը շարունակում է պնդել, որ երեխա չունի։ Նույն բանը նա ասել է Էլեն Դե Ջեներեսի շոու ժամանակ։
«Մեր վերջին հանդիպումից հետո դու երեխա ես, չէ՞, ունեցել»,–շնորհավորել է հեռուստահաղորդավարուհին։
«Մի՞թե։ Իսկ ո՞ւր է նա»,–առանց աչքերը թարթելու՝ հարցրել է դերասանը։
«Երբ վերադառնաս Իրինայի մոտ, մի լավ ման արի։ Նա պետք է որ քո տանը մի տեղ լինի»,–պատասխանել է Դե Ջեներեսը և կատակելու համար մի քանի կադր ցուցադրել Կուպերի մասնակցությամբ «Դիպուկահարը» ֆիլմից, որտեղ դերասանը չի կարողանում ճիշտ վարվել ծծկեր երեխայի հետ։
«Ես վստահ եմ, որ երիտասարդ հայրիկի դերում դու ուղղակի անզուգական ես»,–նկատել է հաղորդավարուհին։
«kp.ru»–ի փոխանցմամբ՝ դերասանը միշտ ցավագին է ընդունում մամուլի ներխուժումն իր անձնական կյանք։

7or.am