Կուսակցությունները չունե՞ն հստակ պատկերացումներ ԼՂ հարցի վերաբերյալ
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման վերաբերյալ, նշել է, որ կողմ է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը միայն ազատագրված տարածքների հետ միասին՝ ներկայիս սահմաններով։
-Լեռնային Ղարաբաղի ճանաչման ապագան կբերի նրան, որ մենք ստիպված կլինենք հանձնել ազատագրված տարածքները, քանի որ մենք առաջնորդվում ենք ազգերի ինքնորոշման սկզբունքով, իսկ ԼՂ-ը ինքնորոշվել է նախկին ԼՂԻՄ տարածքով, իսկ միջազգային իրավունքը չի ընդունում ազգային ազատագրական պատերազմի արդյունքում ազատագրված հողերը, - նշեց Տեր-Թադևոսյանը։
-Ղեկավար կուսակցությունները չունեն հստակ պատկերացումներ այս հարցի շուրջ և ուղղակի հետևում են նախագահի քայլերին ու ելույթներին, - հավելեց նա։