Քաղաքական

07.05.2017 00:58


Եվրահանձնաժողովի հայտարարությունը Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակման կապակցությամբ

Եվրահանձնաժողովի հայտարարությունը Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակման կապակցությամբ

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակը հայտարարություն է տարածել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակման կապակցությամբ, որում ասվում է․

«Մենք գնահատում են ԵԱՀԿ-ում նախագահող երկրների` Գերմանիայի, իսկ այժմ արդեն Ավստրիայի շարունակական ջանքերը Երեւանում ԵԱՀԿ-ի գրասենյակի մանդատը երկարաձգելու վերաբերյալ ԵԱՀԿ որոշման մեջ տեղ գտած ձեւակերպումների շուրջ ծագած խնդիրը հարթելու ուղղությամբ:

Մենք աջակցություն ենք ցուցաբերել այդ հարցում:

Մանդատի երկարաձգման հարցում համաձայնության հասնելը մեծագույն կարեւորություն ունի:

ԵԱՀԿ-ի առաքելությունները կարեւոր դեր են խաղում ԵԱՀԿ-ի սկզբունքները կյանքի կոչելու հարցում: Եվրոպական միությունը լիովին հանձնառու է եւ աջակցում է ԵԱՀԿ-ի գործունեությանը: Երեւանում ԵԱՀԿ-ի գրասենյակը, որը մեծ արժեք ունի ԵԱՀԿ-ի համար առհասարակ, այժմ վտանգված է: Երեւանի գրասենյակը Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի վերջին ներկայացուցչությունն է: Եվրամիությունը Աջակցում է Հարավային Կովկասի բոլոր երկրներում ԵԱՀԿ-ի նշանակալից ներկայությանը: Երեւանում ԵԱՀԿ-ի գրասենյակը կարեւոր դեր ունի իրեն հյուրընկալող երկրի` Հայաստանի կարիքները բավարարելու տեսանկյունից:

Ադրբեջանի բարձրացրած մտահոգությունը, թե Երեւանի գրասենյակը չպետք է ներգրավված լինի հակամարտության հետ առնչվող գործունեության մեջ, իր արտացոլումն է գտել ավստրիական նախագահության առաջարկած ձեւակերպումներում, եւ հյուրընկալ երկիրը ընդունել է այդ լուծումը: Այն, որ դա եւս արդյունք չի տվել հիասթափեցնող է:

Ստեղծված փակուղային իրավիճակին հանգեցրած ձեւակերպումների խնդիրը չպետք է Երեւանի գրասենյակի մանդատի երկարաձգման խոչընդոտ դառնա:

Մենք կոչ ենք անում կողմերին հավելյալ կամք դրսեւորել հնարավորինս շուտ խնդրի լուծում գտնելու ուղղությամբ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը