Վերջին օրերին լուրեր են շրջանառվում, թե ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խիստ նկատողություն է հայտարարել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանին։ Այդ տեղեկությունը ճշտելու նպատակով կապվեցինք Կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Բաղդասարյանի հետ, ով, սակայն, հարցը լսելուց հետո հեռախոսն անջատեց՝ առանց որևէ պատասխան տալու։
Նույն հարցով դիմեցինք բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Վարդան Վարդազարյանին։
-Նման ինֆորմացիա չենք ստացել, և այդ լուրը հավանաբար չի համապատասխանում իրականությանը,-ասաց նա։
Իսկ այն հարցին, թե արդյոք ճշմարտությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, որ Գոհար Քյալյանը կարող է դառնալ ՀՀ կրթության և գիտության նախարար, Վ. Վարդազարյանը տվեց նույն ժխտական պատասխանը։
Աշոտյանը Քյալյանին նկատողությո՞ւն է արել