Տնտեսական

06.05.2017 17:24


Մեկնաբանություններ ապրիլ ամսվա գնաճի ցուցանիշի վերաբերյալ

Մեկնաբանություններ ապրիլ ամսվա գնաճի ցուցանիշի վերաբերյալ
Ըստ ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալների` ապրիլ ամսվա ընթացքում արձանագրվել է 1% գնաճ, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 1.2%: Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ (ներառյալ ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ) ապրանքախմբի 12-ամսյա գնաճը կազմել է 5.6%, ոչ պարենային ապրանքներինը` -2,9%, ծառայությունների սակագներինը` -2,3%: Սննդամթերք ապրանքախմբի գնաճը հիմնականում պայմանավորված է եղել2016/2017 թթ. բերքի համեմատաբար ցածր ծավալներով, որի ազդեցությունը կպահպանվի մինչև 2017 թվականի երրորդ եռամսյակ, ինչպես նաեւ միջազգային շուկաներում պարենային ապրանքների գների աստիճանական վերականգնմամբ: Հարկ է նշել, որ ծառայությունների 12-ամսյա գնանկման մեջ դեռևս արտացոլված է գազի և հոսանքի սակագների իջեցման ազդեցությունը:
Ապրիլ ամսվա գնաճային զարգացումները փաստում են, որ Դրամավարկային քաղաքականության վերջին ծրագրում նախանշված գնաճային ռիսկերը որոշակիորեն առարկայանում են, ինչը զգալիորեն նպաստում է 12-ամսյա գնաճի վերականգնման տեմպերի արագացմանը: Վերջինս իրական հիմքեր է ստեղծում երկրորդ եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում գնաճի կանխատեսումը աճի ուղղությամբ վերանայելու համար:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը