Կարծիք

06.05.2017 10:48


Հայոց ցանցապետություն․ բազմաթիվ պետություններ ուղղակի կերազեին այդպիսի ցանցի գոյության մասին

Հայոց ցանցապետություն․ բազմաթիվ պետություններ ուղղակի կերազեին այդպիսի ցանցի գոյության մասին

Աշխարհում ամենից հայտնի երեք ազգերն, ովքեր ավելի մեծ թիվ են կազմում դրսում, քան՝ իրենց հայրենիքում, համարվում են հայերը, հրեաները և իռլանդացիները։ Ընդ որում, երեք ազգերն էլ՝ մեծ արհավիրքների զոհեր են։ Հայերի դեպքում՝ Հայոց Մեծ Եղեռնը, հրեաների՝ Հոլոքոսթը, իռլանդացիների՝ Իռլանդական Մեծ սովը։ Եթե խոսենք հրեաների և իռլանդացիների մասին, ապա նրանք, մեղմ ասած, շատ արդյունավետ են օգտագործում արտերկրում ապրող իրենց հայրենակիցների հնարավորությունները՝ սեփական պետության զարգացման գործում։ Հայացք նետելով Հայկական սփյուռքի ուղղությամբ և տեսնելով Հայ ազգի ահռելի ցանցային ներուժը՝ հասկանում ես, թե, որքան ապաշնորհ կերպով ենք այն օգտագործում։ Հայաստանում առկա են կառույցներ, որոնք պատմականորեն ձեռք են բերել ցանցային հնարավորություններ և պետության խնդիրն է՝ կազմակերպել այդ ցանցային կապերի համակարգված աշխատանքը։ Եվ, եթե ավելացնենք այն հանգամանքը, որ արտերկրում ապրող Հայերը ոչ թե զուտ քանակ են կազմում, այլ՝ իրապես որակ են ստեղծում, հասկանալի է դառնում, որ սթափ մտածողությունը մեզ հուշում է, որ Հայերի աշխարհով մեկ սփռված լինելու փաստը, կարող է հանդիսանալ Հայոց պետության զարգացման և հզորացման գրավականներից մեկը։ Մենք չենք պատկերացնում, որ բազմաթիվ պետություններ ուղղակի կերազեին այդպիսի ցանցի գոյության մասին։ Հայոց ցանցապետության ստեղծումը լիովին իրատեսական գաղափար է, պարզապես անհրաժեշտ է այնպիսի կառավարող վերնախավ, ով կունենա բավարար կամք և գիտելիքներ այն իրագործելու համար։

Լևոն Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը