«Շուրջդ փետք է փոփոխություններ ըլլան, փետք է մի՛շտ փոփոխիլ ամեն բան»
Մի տասը տարի առաջ մեր նշանավոր գրողներից մեկը արտերկրում վիրահատվել էր: Ծանր վիրահատություն էր տարել ու արդեն տանն էր: Մտածեցի՝ գնամ տեսության, իմանամ՝ ոնց է (հաճախ էի նրա հետ հարցազրույց արել): Մտա ու տեսնեմ՝ խեղճ մարդուց բան չի մնացել, շա՜տ էր նիհարել ու կուչ եկած նստած էր բազմոցին: -Շուտ էր, էլի, Կիմա ջան, չէ՛, չեմ ապրի, չեմ ապրի,-սուրճի սեղանի շուրջ զրույցի ընթացքում վհատված ասում էր գրողը: Ես էլ մարդուն սիրտ էի տալիս, ասում էի՝ չէ, ի՞նչ եք ասում, դուք դեռ երկար կապրեք, դեռ շատ գործեր կգրեք: Այն ժամանակ նա 70 տարեկան էր ու փառք Աստծո, իմ կանխատեսումը իրականացավ: Մինչև հիմա ապրում է: Մեր այս սրճախմության ու զրույցի ընթացքում գրողի զոքանչը անդադար գնում ու գալիս էր. մեկ ճաշասենյակի վարագույրներն էր քաշքշում-ուղղում, մեկ՝ աթոռներն էր այս ու այնտեղ դնում, մեկ՝ կահույքի սպասքն էր մի քիչ այս ու այն կողմ տեղափոխում, մեկ՝ օդանցքն էր բացում, հետո փակում... Երբ մի պահ դուրս եկավ, գրողը վշտացած ասաց. -Ըհը՛, Կիմա ջան, կասե՞ս, որ 90 տարեկան է...սրան հեչ բան չի լինի, ես կմեռնեմ, սա կա ու կմնա...ողջ օրը բնակարանը «շուռումուռ» է տալիս, նույն բաները մի տեղից տանում, հետո բերում նույն տեղն է դնում ու ասում է՝ «Թո՛ւք, չե՛ք գիտնար, ես քիթե՛մ՝ ինչ կընեմ, շուրջդ փետք է փոփոխություններ ըլլան, փետք է մի՛շտ փոփոխիլ ամեն բան, որ առաջ երթանք, կարողանանք հեշտությամբ ապրիլ»:
Գործող իշխանությունների կատարած կամ խոստացած «բարեփոխումների» ու «փոփոխությունների» ֆոնին հաճախ եմ հիշում մեր գրողի զոքանչին...
«Շուրջդ փետք է փոփոխություններ ըլլան, փետք է մի՛շտ փոփոխիլ ամեն բան»
Մի տասը տարի առաջ մեր նշանավոր գրողներից մեկը արտերկրում վիրահատվել էր:
Ծանր վիրահատություն էր տարել ու արդեն տանն էր: Մտածեցի՝ գնամ տեսության, իմանամ՝ ոնց է (հաճախ էի նրա հետ հարցազրույց արել):
Մտա ու տեսնեմ՝ խեղճ մարդուց բան չի մնացել, շա՜տ էր նիհարել ու կուչ եկած նստած էր բազմոցին:
-Շուտ էր, էլի, Կիմա ջան, չէ՛, չեմ ապրի, չեմ ապրի,-սուրճի սեղանի շուրջ զրույցի ընթացքում վհատված ասում էր գրողը:
Ես էլ մարդուն սիրտ էի տալիս, ասում էի՝ չէ, ի՞նչ եք ասում, դուք դեռ երկար կապրեք, դեռ շատ գործեր կգրեք:
Այն ժամանակ նա 70 տարեկան էր ու փառք Աստծո, իմ կանխատեսումը իրականացավ: Մինչև հիմա ապրում է:
Մեր այս սրճախմության ու զրույցի ընթացքում գրողի զոքանչը անդադար գնում ու գալիս էր. մեկ ճաշասենյակի վարագույրներն էր քաշքշում-ուղղում, մեկ՝ աթոռներն էր այս ու այնտեղ դնում, մեկ՝ կահույքի սպասքն էր մի քիչ այս ու այն կողմ տեղափոխում, մեկ՝ օդանցքն էր բացում, հետո փակում...
Երբ մի պահ դուրս եկավ, գրողը վշտացած ասաց.
-Ըհը՛, Կիմա ջան, կասե՞ս, որ 90 տարեկան է...սրան հեչ բան չի լինի, ես կմեռնեմ, սա կա ու կմնա...ողջ օրը բնակարանը «շուռումուռ» է տալիս, նույն բաները մի տեղից տանում, հետո բերում նույն տեղն է դնում ու ասում է՝ «Թո՛ւք, չե՛ք գիտնար, ես քիթե՛մ՝ ինչ կընեմ, շուրջդ փետք է փոփոխություններ ըլլան, փետք է մի՛շտ փոփոխիլ ամեն բան, որ առաջ երթանք, կարողանանք հեշտությամբ ապրիլ»:
Գործող իշխանությունների կատարած կամ խոստացած «բարեփոխումների» ու «փոփոխությունների» ֆոնին հաճախ եմ հիշում մեր գրողի զոքանչին...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից