Լրահոս

14.12.2010 14:55


Իտալիայում ընտրել են տարվա ամենավատ ֆուտբոլիստին

Իտալիայում ընտրել են տարվա ամենավատ ֆուտբոլիստին

«Ռոմա»-ի հարձակվող բրազիլացի Ադրիանոն ընտրվել է 2010թ. Իտալիայի առաջնության ամենավատ ֆուտբոլիստը։ Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը։ Ամենավատ ֆուտբոլիստը որոշվում է երկրպագուների քվեարկությամբ, որ անցկացնում է «Rai Radio 2» ռադիոկայանը։ Քվեարկության հաղթողին շնորհում են «Ոսկե աղբաման» (Bidone d'Oro) մրցանակը:

2010թ. Ադրիանոն հաղթել է ակնհայտ առավելությամբ՝ հավաքելով գրեթե երկու անգամ շատ ձայն, քան «Յուվենտուս»-ի հարձակվող Ամաուրին։ Երրորդ տեղը զբաղեցրել է «Միլան»-ի հարձակվող կիսապաշտպան Ռոնալդինյոն։

Ադրիանոն այս մրցանակն արդեն երրորդ անգամ է ստանում։ Նախկինում բրազիլացուն ամենավատ ֆուտբոլիստ են համարել 2006թ. և 2007թ., երբ նա հանդես էր գալիս Միլանի «Ինտեր»-ում։ 2009թ. առաջնության ամենավատ խաղացող էր համարվել «Յուվենտուս»-ից Ֆելիպե Մելոն։

Այս խորագրի վերջին նյութերը