Աշխարհ

05.05.2017 15:52


Ժան–Քլոդ Յունքերը հարբած է մասնակցել Ժնևի գագաթաժողովին (տեսանյութ)

Ժան–Քլոդ Յունքերը հարբած է մասնակցել Ժնևի գագաթաժողովին (տեսանյութ)

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան–Քլոդ Յունքերը Ժնևի գագաթաժողովին հարբած է գնացել։ Այս մասին հայտնում է «The Sun»–ը:

Գագաթաժողովը նվիրված էր կիպրոսյան հակամարտության կարգավորմանը. 1974–ից Կիպրոսը բաժանված է հունական ու թուրքական մասերի։

Տաբլոիդը գրում է՝ քաղաքական գործիչը մշտապես բախվում էր մարդկանց կամ կահույքին։ Բացի այդ, իր օգնականների հետ չափից դուրս ազատ էր պահում իրեն։

«Պարզ էր, որ Յունքերը մի լավ կոնծել է»,–ասել է պարբերականի աղբյուրը։

Եվրահանձնաժողովի նախագահին առաջին անգամը չէ, որ կասկածում են ալկոհոլը չարաշահելու մեջ։ 2 տարի առաջ էլ մի տեսանյութ հրապարակվեց, որում երևում է՝ ինչպես է Յունքերը չափազանց բարձր տրամադրությամբ համբուրում քաղաքական գործիչների ճակատներն ու ապտակում նրանց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը