Ժիրինովսկին ասել է, որ Պուտինը գուցե չառաջադրվի 2018-ին
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ անակնկալների վարպետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է անսպասելի քայլ անել Ամանորին և չառաջադրվել հաջորդ տարվա նախագահական ընտրություններում։
«Դոժդ»-ի հետ զրույցում Ժիրինովսկին նաև հայտնել է, որ փոխարենը՝ ինքը մտադիր է առաջադրվել, քանի որ հաղթանակի լավ հնարավորություն կունենա:
«Տասը մարդ է որոշում, բոլոր որոշումները կընդունվեն դեկտեմբերին, դա ամանորյա նվեր կլինի»,-հավելել է Ժիրինովսկին՝ նշելով, որ դեռ հայտնի չէ, թե ով կլինի Պուտինի իրավահաջորդը, բայց որ ներկայիս վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չի լինի, միանշանակ է։
«Մի՛ շտապեք, դուք միշտ շտապում եք․ նախագահը կարող է անսպասելի քայլ անել. բոլոր դեպքերում, իրավահաջորդը, հովանավորյալը 2018-ի ընտրություններում կունենա ավելի լավ հնարավորություններ»,-ասել է Ժիրինովսկին:

7or.am