«Սերժ Սարգսյանին սատարել–չսատարելու հարց չի քննարկվել»
Այսօր թերթերից մեկում տպագրվել էր տեղեկություն, ըստ որի «Նոյ» կոնյակի գործարանում երեկ տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության նիստ։ Թերթը գրում է, որ իրենց ունեցած տեղեկություններով նիստում քննարկվել է Սերժ Սարգսյանի «ուլտիմատումը», ըստ որի՝ մինչեւ տարեվերջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կա՛մ պետք է հայտարարի 2013 թվականի նախագահական ընտրություներում Ս. Սարգսյանին սատարելու մասին, կա՛մ պետք է լքի կոալիցիան։
«7 օրը» փորձեց ճշտել լուրը ԲՀԿ-ից։ Ի պատասխան այս տեղեկության ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց.
«Որքան տեղյակ եմ, վերջերս Հայաստան մեծ քանակությամբ հակահալյուցինոգեններ են ներկրվել, որոնք զգալիորեն բարելավում են տարբեր հալյուցինացիաներով տապառողների հոգեկան վիճակը։ Մենք պատրաստ ենք մեր միջոցներով տվյալ դեղորայքի որոշակի քանակ անվճար տրամադրել նման հայլուցինացիաներով տառապողներին եւ նրանց պատվիրատուներին։ Ուզում ենք հուսալ, որ մեր մարդասիրական քայլը կթեթեւացնի նրանց հոգեկան ծանր վիճակը, որովհետեւ ԲՀԿ-ի համար թանկ է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հոգեկան առողջությունը։
Ինչ վերաբերում է մեր նիստին՝ ընդամենը եղել է խմբակցության հերթական, աշխատանքային նիստ, որի ընթացքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խմբակցությանն է ներկայացրել պատգամավոր Արագած Ախոյանին։ Եւ, ի դեպ, քննարկել ենք նաեւ, թե ողջ կուսակցությամբ ինչպե՞ս ենք նշելու եկող Ամանորը։ Այլ հարց խմբակցության նիստում չի քննարկվել։ Ցավում եմ, որ հիասթափեցրեցի որոշ մարդկանց, բայց սա՛ է իրականությունը»։